Վարք մեծաց

image-3

Հոկտեմբերի 27-ի առավոտյան ծաղիկներ խոնարհվեցին դպրոցի բակում տեղադրված Կ.Դեմիրճյանի կիսանդրու մոտ,նորից ու նորից դատապարտվեց 17 տարի առաջ Ազգային ժողովում  տեղի ունեցած ոճրագործությունը: Սովորողների  մի խումբ ուղևորվեց Կոմիտասի անվան պանթեոն,աշակերտների շուրթերից հնչած կոմիտասյան  հոգեպարար երգը թևածեց ազգային մեծերի հանգստարանում:

Հետո աշակերտների առջև բացվեցին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի դռները.որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի միասնությունն ու վերածնունդը: Կոմիտասի կյանքը,երաժշտական և հոգևոր  գործունեությունը  ներկայացվեցին  նորովի: Թանգարանի սրահներում անընդհատ հնչում են հոգևորի և ժողովրդականի սահմանները տարրալուծող  մեծ երգահանի ձայնն ու մեղեդին:

Կոմիտասը ամենաապրողն է  բոլոր ապրողներիս մեջ.նա մեր ինքնության պարտադիր բաղադրիչն է:

image-1

image-2

  • Լրահոս