Բարի երթ ձեզ,սիրելի՜ շրջանավարտներ

Երբ խոսքը վերաբերում է սովորողների առօրյան գունավոր ու այլընտրանքային դարձնելուն,Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը դառնում է առաջամարտիկ։
Երկնքում գլորվող լուսնի ափսեն,հազարավոր աստղեր ու բենգալյան լույսերը ազդարարեցին 2022-2023 ուստարվա Վերջին զանգի մեկնարկը,ու թև առավ գիշերային հեքիաթը՝ շաղախված անթիվ- անհամար երազանքներով։
Հրաժեշտի տխրությունը շաղախվեց ուրախության բերկրանքով.չէ՞ որ առջևում նոր նպատակներ են,որոնց հասնելու հիմքերը դրվել են հենց այստեղ։
Դպրոցը հավատացած է՝ իր շրջանավարտներից շատերն են լինելու մեր ազգային արժեքների կրողն ու զարգացնողը։
Բարի երթ ձեզ,սիրելի՜ շրջանավարտներ։
  • Լրահոս