Բաց դռներ

Ապրիլի 28-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը բաց դռների օրվա շրջանակում հյուրընկալեց Նոր Նորք համայնքի հիմնական դպրոցների աշակերտներին։Կրթօջախի աշակերտները ներկայացնում էին դպրոցի առօրյան,ուսումնառության գրավիչ կողմերը։
Դպրոցի գործունեությունը առավել պատկերավոր դարձավ,երբ իններորդցիները մասնակցեցին տարաբնույթ խնդիրների ու գլուխկոտրուկների լուծմանը.լավագույնները արժանացան խորհրդանշական նվերների.ընդհանուր ոգևորության մեջ դժվար էր տարբերակել դեմիրճյանականներին հյուրերից։Բոլորի դեմքին ժպիտ կար,իսկ դպրոցի շրջանավարտների ներկայությունը փաստում էր՝ իրենք իրենց տանն էին,ու դպրոցը իրենցն է։

  • Լրահոս