Տիեզերագնացության օր

Դեմիրճյանական ուստարին հագեցած է ինչպես միջառարկայական դասերով,ուսումնական էքսկուրսիաներով,այնպես էլ անձնակողմնորոշիչ կրթությամբ։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի առարկաների յուրացման գործառույթը ընդլայնելու,աշակերտների տրամաբանական մտածողությունը զարգացնելու,աշխարհաճանաչողությունը խորացնելու նպատակով Տիեզերագնացության օրվան ընդառաջ ֆիզմաթ հոսքի աշակերտները հյուրընկալվեցին Երևանի աստղացույցում։
Տիեզերքի մասին գիտակրթական ֆիլմի դիտումը պատուհան էր դեպի տիեզերք,իսկ տիեզերքի բացահայտումները շարունակվելու են .ապրիլի 12-ին դպրոցի սաները Տիեզերագնացության թանգարանի ցանկալի հյուրերի շարքերում են լինելու։

  • Լրահոս