Ռազմահայրենասիրական դաստիարակությունը սկսվում է դպրոցից

Ռազմահայրենասիրական դաստիարակությունը սկսվում է դպրոցից.գրագիտությունը,ազգային բանակի պատմության իմացությունը,ֆիզիկական կոփվածությունը յուրաքանչյուր աշակերտի տոգորում է գիտակցված հայրենասիրությամբ։

Հայոց բանակի 31-րդ տարեդարձին նվիրված ռազմամարզական մրցույթին ներգրավված էին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի 10-րդ դասարանների աշակերտները։

Ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակը միայն ռազմական գիտելիքներ հաղորդելը չէ,այսօրվա պատանին հոգեբանորեն պիտի պատրաստ լինի զինվորական ծառայության։

Դպրոցի մարզական դահլիճը վերածվել էր մարտադաշտի,մասնակիցները ներշնչվել էին իրենց կատարած գործի կարևորությամբ,բարձր պատասխանատվությամբ։«Խաղաղապահ հայ զինվորները» անձնուրաց ու արիաբար «մարտնչում էին» իրենց հայրենիքի համար։

Բոլորը հաղթող էին,սակայն զինվորական ծառայության դժվարությունները անմռունչ հաղթահարած աշակերտներին տրվեցին պատվոգրեր։

Շնորհակալություն կազմակերպիչներին նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար.առաջինը կամ հաղթող ճանաչվելը մարտական ոգու գրավականն է։

  • Լրահոս