Թարգմանչաց տոնի առթիվ X-6 տնտեսագիտական հոսքում համատեղ դասավանդում իրականացրին ուսուցիչներ Օ. Ղարիբյանը(Հայ գրականություն), Ա. Միրզոյանը ( Անգլերեն) և Ա. Խլղաթյանը ( Հայոց պատմություն)։

Դասի ընթացքում հայերենով և անգլերենով ներկայացվեցին Հայաստանի ներկայիս և պատմական մի շարք տեղանուններ՝ այբուբենի տառերի հերթականությամբ:Սովորողները ամենակարևոր տեղեկություններն էին առանձնացրել, որոնք կարևոր են մեզ համար և հետաքրքիր կարող են լինել օտարների համար:

Համատեղ դասավանդումը նաև արդյունավետ միջոց է ուսուցիչների միջև համագործակցությունը ապահովելու և փորձի փոխանակման առումով:

Սրա նպատակներից է այն, որ ուսուցիչները արդյունավետ ուղիներով կարողանան բավարարել սովորողների բազմազան կարիքները,ստեղծեն հատուկ մշակված ներառման մշակույթ դասարանում:

  • Լրահոս