Ստեղծագործելով կորցնում ես սխալվելու վախը

ՀԱՐԳԵԼԻ ԴԱՍԸՆԿԵՐՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ,
Գրեթե մեկ տարի է անցել այն օրից, երբ սոցիալական ցանցի սուրհանդակ-messenger հավելվածում մենք դասընկերներով և ուսուցիչներով մի խումբ ենք ստեղծել և մոտ կես դար անց կրկին «հանդիպել» այս անգամ արդեն վիրտուալ, երևակայական դպրոցի ջերմ տանիքի տակ։ Այս ընթացքում հաղթահարելով ժամանակը վերադարձել ենք մեր դպրոցական տարիներ ու կարծես մի հոգեհարազատ կամուրջ ստեղծել անցյալի ու ներկայի միջև։
Այդ հեռավար ու հեռահար հանդիպումների արդյունքում ծնվել են 1970-90-ականների դպրոցական կյանքի ու առօրյայի մասին պատմվածքներ, ակնարկներ, թարգմանություններ, բանաստեղծություններ, որոնք ծվարել էին իմ համակարգչի «#139 թաղամասը» թղթապանակում։
Երկար մտորելուց հետո որոշել եմ ընթերցողի, ինչպես նաև #139 թաղամասի (Երևանի #139 անգլիական թեքումով դպրոց) բնակիչների (ուսուցիչներ, շրջանավարտներ, ծնողներ) դատին ներկայացնել վերջին տարվա աշխատանքներս։
Այժմ բոլորիդ օժանդակությամբ ու ջանքերով փորձում եմ իրականություն դարձնել իմ երազանքի գիրքը՝ «#139 թաղամասը»:
Կանխավ շնորհակալ եմ օժանդակության համար։ Ո՞վ գիտե, միգուցե մոտ ապագայում անդրադառնանք նաև մեր թաղամասի յուրահատուկ բնակիչներին։ Առողջ եղե՛ք։
Հարգանքներով՝ Լևոն Ս․ Գալստյան, #139 թաղամաս, 82 շենք, բնակարան 10Ա 🎩
Նվիրաբերությունների համար ․․․
  • Լրահոս