Զինվո՜ր,քո կյանքը թանկ է

1F3AED31-689F-41BB-88DC-207F0EBD407A0EF77722-EF67-4C39-B6B9-10034BB83A0C

Զինվո՜ր,քո կյանքը թանկ է
Ազգային բանակը եղել ու մնում է պետության ինքնության երաշխավորը։
Հայոց բանակի օրվա կապակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը հյուրընկալել էր դպրոցի շրջանավարտ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արամ Թորոսյանին։
Հայրենասիրությունը ծնվում է ընտանիքում,թևավորվում դպրոցում ՝ դառնալով գաղափար։
Հանդիպման նպատակն էր աշակերտներին փոխանցել ազգ-դպրոց-բանակ միասնության գաղափարի կարևորությունը.դպրոցում են ձևավորվում հայրենասիրության հիմնական զգացմունքները,որքան վսեմ է աշակերտի հասկացողությունը հայրենիքի ու նրա պաշտպանի մասին,այնքան զորավոր է նրա երկիրը։
Ներկաները խոնարհվեցին իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած բոլոր հերոսների հիշատակի առջև։
Հավերժ փառք նրանց։
Շնորհավոր տոնդ,իմ հա՜յ զինվոր։
Քո կյանքը թանկ է բոլորիս համար։

0D7C488A-C0CA-4AD8-B3C6-D4579B0E6296

  • Լրահոս