Բոլոր ժամանակներում ուսումնական բոլոր գործընթացներում կարևորվել են միջառարկայական կապերը, իսկ հանրակրթության նոր չափորոշիչներում դրանք արդեն պարտադիր պայման են

հանրահաշվի և երկրաչափության միջառարկայական տիրույթներն ավելի հստակ տեսնելու ու առարկայորեն պատկերացնելու նպատակով էլ նոյեմբերի տասնվեցին 10.5 դասարանում կայացավ դաս-վիկտորինա

ուսուցիչներ Ս.Ալեքսանյանի և Ն.Պողոսյանի նախաձեռնությամբ։

Մրցույթը 3 փուլից էր` հեշտ(բլից հարցեր), միջին և բարդ հարցերով ու հարցապնդումներով` յուրաքանչյուրում 10 — ական հարց։

3 խմբերում ներգրավված էին բոլոր աշակերտները։

Խմբերն ունեին անուններ, կարգախոսեր,

տարբերանշաններ, անվանաքարտեր։

1-ին խումբ-Ֆրանսուա Վիետ, անվանաքարտը` Վիետի նինձյաներ, կարգախոս` <<Կյանքում յուրաքանչյուր խնդիր ունի լուծում>>։

2-րդ խումբ- Արքիմեդ, կարգախոս`<< Միասնությունն է հաղթանակի գրավականը>>։

3րդ խումբ- Դավիթ Հիլբերտ, կարգախոս` <<Ապագան կրթվելու մեջ է>>։

Խմբերի աշխատանքները համակարգում էին իրենց կողմից ընտրված ավագները։

Բոլոր խմբերը պատշաճ ներկայացրին իրենց աշխատանքները, նաև հետաքրքիր փաստեր իրենց իսկ ընտրած մաթեմատիկոսների աշխատություններից ու կյանքից։

Բոլորի ոգևորությունն ու ակտիվությունը ակնհայտ էին։

Դաս-վիկտորինան ոչ միայն հարստացրեց և ամրապնդեց սաների մաթեմատիկական գիտելիքները, այլև նպաստեց որոշակի արժեհամակարգի ձևավորմանը։

Ժյուրիի անդամներ Լ.Դադասյանը և Ս. Ավանեսյանը ամփոփեցին արդյունքները։ Հաղթեց 2-րդ խումբը, բայց համընդհանուր խանդավառության մեջ բոլորն էին հաղթող։

  • Լրահոս