Համագործակցության ծիլեր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի որդեգրած բարի ավանդույթներից մեկն էլ կրթական հաստատությունների հետ համագործակցությունն է,որը միտված է ուսումնական գործընթացի զարգացմանն ու կատարելագործմանը։
Դպրոցի պատմաիրավագիտական հոսքի սաները մայր բուհի իրավագիտության ֆակուլտետի հյուրերն էին.աշակերտները ծանոթացան ֆակուլտետի պայմաններին,հնարավորություններին,
շատերի համար ուրվագծվեց մասնագիտական կողմորոշումը։Ֆակուլտետի դեկան պարոն Ղազինյանը ներկայացրեց կիրառական նշանակություն պարունակող հարցեր։
Դպրոցի տնօրինությունը իր շնորհակալությունն է հայտնում մայր բուհին համագործակցության համար.արդեն իսկ նշմարվում է շոշափելի արդյունքը։Այլընտրանքային ուսուցումը և՜ հետաքրքիր է,և՜ արդյունավետ։Աշակերտները ոգևորված են նման միջոցառումներով,այդպիսի հանդիպումները ոչ միայն մասնագիտական կողմնորոշումն են ապահովում,այլև ուրիշ լսարանի առջև հանդես գալու հնարավորություն ու փորձ։
  • Լրահոս