Կրթական Օսկարի հաղթողը

Կրթության նվիրյալների մեծարման՝ «Կորիզ 2023» համադպրոցական ամենամյա մրցանակաբաշխության հաղթողը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի սան Մարիա Պետրոսյանն է։Վերջինս հաստատուն քայլերով ու հպարտությամբ կանգնեց հաղթողի պատվանդանին.մեկ անգամ ևս հնչելու էր իր դպրոցի անունը,որտեղ խրախուսվում է աշակերտի կրթվելու մղումը և արժևորվում ուսուցիչն ու նրա կատարած աշխատանքը։
Մրցույթի կազմակերպիչները խրախուսեցին նաև դպրոցի տնօրեն Կլարա Ջհանգիրյանին և ուսուցչուհի Արմենուհի Միրզոյանին։
Դպրոցը իր շնորհակալությունն է հայտնում մրցույթի կազմակերպիչներին ու գործընկերներին կրթության դժվարին ճանապարհը տոնի վերածելու համար։
  • Լրահոս