10-7 դասարան

10-7 դասարան

Ես`Էդվարդ Սահակի Թովմասյանս,ծնվել եմ 2004թ, ձյուդոյով զբաղվել եմ վաղ տարիքից, սկզբում դժվարանում էի,հետո սիրեցի ու սկսեցի լրջորեն զբաղվել։ Հայաստանի պատանիների առաջնությունում գրավեցի 1-ին տեղը,սպորտը և ուսումը կարողանում եմ համադրել ու վստահեցնում եմ բոլորին ` սպորտը նպաստում է ավելի լավ սովորելուն ու անհատի ներդաշնակ զարգացմանը։

10-7 դասարան

10-7 դասարան

Ես Լևոն Միքայելի Հայրապետյանն եմ, ծնվել եմ 2004թ. սպորտսմենների ընտանիքում։2009թ. զբաղվել եմ սպորտով ու միշտ երազել եմ նմանվել երջանկահիշատակ պապիս` Լևոն Հարությունյանին,ով Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմիցս բարձրացրել է ԽՍՀՄ-ի դրոշը։Սպորտը ինձ համար կենսակերպ է։Սպորտային առաջին լուրջ ձեռքբերումը համարում եմ ԱՄՆ-ի 50 նահանգների միջև սամբոյի առաջնությունում 1-ին տեղ գրավելս։ Հետո սկսվեցին իմ սպորտային անդուլ պարապմունքները,հասկացա,որ […]

11-1 դասարան

11-1 դասարան

Ես՝ Էլեն Լևոնի Եսայանս, ծնվել եմ 2003թ.-ի փետրվարի 17-ին Երևանում։ Ավարտել եմ Նոր Նորքի N106 հիմնական դպրոցը։ 11 տարեկանից սկսել եմ պրոֆեսիոնալ լողով զբաղվել և մինչև օրս շարունակում եմ հաջողություններ գրանցել։ 13 տարեկանում առաջին անգամ դարձել եմ ՀՀ չեմպիոն։ 14 տարեկանում արդեն հնարավորություն եմ ունեցել մասնակցելու աշխարհի մեծահասակների առաջնությանը, որը տեղի է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք […]

11-4 դասարան

11-4 դասարան

Ես՝ Լաուրա Ղազարյանս,ծնվել եմ 2002թ․,սովորել Ավան համայնքի հ171 հիմնական դպրոցում։ 2013թ․ պարային համույթի կողմից պարգևատրվել եմ դիպլոմով։ 2014թ․ հաճախել եմ բեմարվեստի մանկապատանեկան ստուդիա և ստացել հավաստագիր։Այժմ սովորում եմ Կ․Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցի 11-րդ դասարանում։

10-1 դասարան

10-1 դասարան

Ես`Նոննա Գրիգորյանս,սովորում եմ Կ.Դեմիրճյանի անվան դպրոցի 10-րդ դասարանում, հաճախում գեղարվեստական մարմնամարզության: Մասնակցել եմ Հ Ո Ա Կ-ի կողմից կազմակերպված առաջնություններին և զբաղեցրել I և II պատվավոր տեղերը: Մարմնամարզությունը իմ կյանքում կարևոր տեղ է զբաղեցնում, բայց չեմ անտեսում դպրոցը և ուսումնական գործընթացը.սպորտը և գիտությունը կարողանում եմ իրար շաղկապել:

10-4 դասարան

10-4 դասարան

Ես` Սերգեյ Արզումանյանս, սովորում եմ Երևանի Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցի 104-րդ դասարանում : Միջազգային առաջնությունների բազմակի չեմպիոն եմ, Կովկասի առաջնության եռակի չեմպիոն, Եվրոպայի առաջնության չեմպիոն, Եվրոպայի առաջնության թիմայինի չեմպիոն,Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Թուրքիայի առաջնության արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության WKF -չեմպիոն, Ռուսաստանի առաջնության քաղաք Մինվոդի կրկնակի չեմպիոն:

10-1 դասարան

10-1 դասարան

Ես`Արամայիս Սարիբեկյանս, 5 տարեկանից հաճախում եմ Հայաստանի ֆուտբոլի մանկապատակեկան ակումբ,արժանացել պատվոգրերի և մեդալների:

10-2 դասարան

10-2 դասարան

Ես`Արման Ղևոնդյանս,սովորում եմ Կ.Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցում,զուգահեռ հաճախում եմ շախմատի դպրոց,ունեմ բազմաթիվ նվաճումներ,ձեռք բերել բազում հաղթանակներ,արժանացել պատվոգրերի,մեդալների,որի համար շատ հպարտ եմ:

12-1 դասարան

12-1  դասարան

Ես՝ Կամո Հակոբջանյանս, ծնվել եմ 12.09.2000թ ք. Երևանում, սովորում եմ Կ. Դեմիրճյանի անվ հ 139 ավագ դպրոցում, զբաղվում եմ ազատ ոճի ըմբշամարտով: Ունեմ բազմաթիվ նվաճումներ, մասնավորապես` մասնակցել եմ Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, Հայաստանի Հանրապետության բաց առաջնության 2-րդ մրցանակակիր, Նորայր Մուշեղյանի հիշատակին նվիրված բաց առաջնության հաղթող, վետերանների հիշատակին նվիրված բաց առաջնության հաղթող, ՄՀԿ 70-ամյակին նվիրված բաց […]

10-1 դասարան

10-1 դասարան

Ես` Աննա Հայկի Գալստյանս,ծնվել եմ 2001թվականի օգոստոսի 16-ին քաղաք Երևանում: Սովորում եմ Կարեն Դեմիրճյանի  հ139 ավագ դպրոցի 10 1 դասարանում: Պարի  դասընթացների եմ հաճախում  4տարեկանից:Սկզբում հաճախել եմ <<Գոլդ Սթար>> պարային համույթ ,իսկ 6տարեկանից`Նոր  Նորք վարչական շրջանի <<Նանե>> պարային համույթ,որտեղ հաճախում եմ մինչ օրս: Այդ ընթացքում մեր խումբը արժանացել է մի շարք պարգևների:   Մասնակցել եմ <<Նազանք-2010>>պարի […]

  • Լրահոս