Մշակույթը և մենք

image Դպրոցը իր սաներին մշակույթային կյանքով ապրեցնելու համար միշտ պատրաստ է ձեռնարկել նոր ու հետաքրքիր միջոցառումներ: «Արշակ Երկրորդ» օպերայի դիտումն ու ունկնդրումը աշակերտների մոտ առաջացրեց մեծ խանդավառություն հատկապես դեպի դասական երաժշտությունն ու և դերասանական վարպետությունը: Շատերն առաջին անգամ էին ներկա գտնվում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և դիտում ներկայացում, որն, իրոք, խորապես ազդեց և հուզեց: Արձագանքն իրեն ուշացնել չտվեց. աշխորհուրդի նախաձեռնությամբ կազմվեց փոքրիկ զեկուցում և սահող սալիկների միջոցով ներկայացվեց ուսուցչի ակումբում:

Սաները, իրենց տպավորությունների մասին խոսելով, շնորհակալություն հայտնեցին տնօրինությանը նման էքսկուրսներ և միջոցառումներ կազմակերպելու համար, խնդրեցին իրենց մասնակից դարձնել դրանցից յուրաքանչյուրին:

image-1

  • Լրահոս