E-երը մեր կյանքում

image-1

Սննդային հավելումները բնական կամ սինթետիկ քիմիական միացություններ են, որոնք սովորաբար չեն օգտագործվում որպես սննդանյութ, այլ ավելացվում են սննդամթերքին,որպեսզի դրանք երկար պահպանվլու,կայուն համ ձեռք բերելու, կամ արտաքին ապրանքային տեսքը լավացնելու համար:

Սննդային հավելումների կոդը /գաղտնագիրը/ սննդամթերքի մեջ նշանակվում է E-տառով, որը Europe /Եվրոպա/ բառից է և դրան հաջորդող եռանիշ թվով: Թվերը ցույց են տալիս հավելումի տեսակը /Կոնսերվանտ,ներկանյութ և այլն/:

Սննդային հավելումները օրգանիզմի վրա ունենում են հետևյալ ազդեցությունը.

  • առաջացնում են աղեստամոքսային համակարգի խանգարումներ,
  • մաշկի վրա ցան,ազդում են ճնշման վրա,
  • ավելացնում են խոլեստերինը,
  • քաղցկեղածին են,
  • ազդում են ԿՆՀ-ի և
  • տեսողության վրա:

Ներկայացնենք վտանգավոր սննդային հավելումների մի քանի աղյուսակներ.

capturekjjki

Եզրակացություն.

  • Ժամանակակից մարդը չի կարող լիարժեք խուսափել սննդային հավելումներ օգտագործելուց:
  • Կարևոր է իմանալ թե ի՞նչ կոնկրետ հավելում է պարունակում տվյալ սննունդը:

Խորհուրդներ սննդամթերք օգտագործելու վերաբերյալ.

  • Ուշադիր կարդացեք պիտակի վրա գրվածը
  • ՄԻˊ գնեք անչափ երկար պահման ժամկետ ունեցողմթերք,
  • ՄԻˊ գնեք անբնական գունավոր սննունդ,
  • ՄԻˊ գնեք գունավոր գազով հյութեր,պատրաստեˊք ինքներդ,
  • ՄԻˊ գնեք արագ պատրաստման սուպեր, կաշաներ, պատրաստեˊք ինքներդ
  • Միˊ կերեք չիպսեր, պաքսիմատներ, դրանք փոխարինեˊք ընկույզով և չամիչով,
  • Սննդի մեջ ամեն ինչ պետք է լինի չափավոր, անվտանգ և հնարավոր դեպքում`զանազան:
  • Լրահոս