Հայոց լեզու

<<Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեփական լեզուն և ապա օտարինը>>:

                                                                                                     Միքայել Նալբանդյան

Վստահորեն ասում ենք, որ հայոց լեզուն աշխարհի ամենահարուստ, զարգացած և կատարելագործված լեզուներից մեկն է: Բնական գիտությունների բնագավառում հայերենը համարվում է որպես լավ մշակված, ճոխ լեզու և հաջողությամբ ծառայում է իր նպատակին`դառնալով կատարյալ հաղորդակցման միջոց նաև գիտության բնագավառում: Հենց այս հանգամանքն է, որ մեզանից`գիտության մշակներիցս, պահանջվում է մշտապես հետևել նրա ընթացքին,ճիշտ զարգացմանը, խստորեն հսկել նրա ճիշտ կիրառմանը ոչ միայն գիտության, այլև բոլոր բնագավառներում: Կիրառելով մայրենի լեզուն ճիշտ, կատարյալ ձևով սովորեցնելով խոսել,գրել և կարդալ հայերենով`դրանով մենք հետապնդում ենք երկու նպատակ: Առաջին նպատակն այն է, որ դրանով մենք օգնում ենք աճող սերնդին, զարգացնում նրա ճիշտ մտածողությունն ու տրամաբանությունը: Կատարյալ լեզուն ծնում է կատարյալ մտածող մարդու: Երկրորդ նպատակը մեր նախնիներից ժառանգած ամենամեծ գանձի սրբությամբ պահպանելն է, մշակելն ու կատարելագործելը:

Մեթոդմիավորման նախագահ`               Վեներա Լազարյան

Անդամներ`     Ասատրյան Մարինե          Հեբոյան Հասմիկ

                       Բակունց Ալլա                   Մադաթյան Նարգիզ

                      Դանելյան Աննա                Մարտիրոսյան Ժասմեն

                      Եղոյան Լուսինե                 Մխիթարյան Ցողիկ

                     Իգիթյան Անաիդա              Սարգսյան Լուսինե

                    Կարապետյան Հերիքնազ    Օշխերելի Սվետա

                    Հակոբյան Աշխեն 


Пока нет комментариев

Добавить комментарий

  • Լրահոս