Մեր մասին

image-ccc26e939424eac2e9c0443ca27eda3570ee19fc98b5e5f99fecabd0d92c80df-V

3000-ամյա Երևանը իր հին ու նոր երազների հետ փռում է իր թևերը և տարեցտարի ընդլայնում իր սահմանները:

Նոր Նորքի համայնքը Երևանի 7-րդ զարկերակն է, որի ճախրանքը արարել են մեր վաստակած հայերը:

Հայ մարդը վաղուց է հասկացել գիտելիքի ուժը, իսկ գիտելիքներ ձեռք բերելու դարբնոցը դպրոցն է: 1968թ. hիմնադրվեց Երևանի հ 139 միջնակարգ դպրոցը: Աշխատասեր և բարեխիղճ մանկավարժների աստղաբույլը, գիտելիքը գիտելիքին հյուսելով, կրթեց ու դաստիարակվեց հայրենիքի պաշտպան խիզախ զինվորի, գիտնականի, հայրենիքի շահերը պաշտպանող քաղաքական գործչի և իսկական հայ մարդու: Կարճ ժամանակ անց դպրոցում անգլերենի խորացված ուսուցումը հասավ իր գագաթնակետին. դպրոցի սաները հանրապետությունում փայլեցին անգլերենի կատարյալ իմացությամբ և համարյա բոլոր օլիմպիադաներից վերադառնում էին հաղթանակած:

Դպրոցը հպարտացավ իր աշակերտների հաջողություններով, բայց երբեք չմեծամտացավ: 2002թ. դպրոցը վերանվանվեց  ՀՀ ազգային հերոս Կ. Դեմիրճյանի անունով: Դեմիրճյանական լինելը արդեն մեծ պատիվ է: Այժմ դպրոցը իր ուսումնական գործընթացը կազմակերպում է նոր չափորոշիչնեին համապատասխան: Նա ապահովել և ապահովում է ժամանակի պահանջներին բավարարող որակյալ կրթություն, սերմանում է հոգևոր և ազգային արժեքներ իր սաների հոգում, ում ձեռքերում է երկրի ապագան: Սիրիահայ շատ երեխաների համար դպրոցը հոգատարություն և սեր ցուցաբերեց, ինչի շնորհիվ սիրահայ շատ դպրոցականներ դարձան Հայաստանի      Հանրապետության քաղաքացիներ: Յուրաքանչյուր տարի դպրոցը համալրվում է երիտասարդ ուսուցիչներով, վերջիններս իրենց հետ բերում են նոր խոսք, նոր որակ և նոր մոտեցում:

Վստահաբար կարող ենք ասել` մեր դպրոցը իսկական հայակերտումի օրրան է:

 

 

Իրավաբանական անձի փաստաթղթեր
Իրավաբանական անձի փաստաթղթեր

Խորհրդակցական մարմիններ
խորհրդակցական մարմիններ (2)

Пока нет комментариев

Добавить комментарий

  • Լրահոս