Հայոց բանակի օր

Փա՜ռք հայկական բանակին, փա՜ռք հայ զինվորին, հավերժ հիշատակ բոլոր նահատակներին

                                                                      

                  Հանդիսավոր տողան`նվիրված բանակի օրվան

                          

Ներկաների մաղթանքն էր, որ հայոց բանակը գործի ու զարգանա խաղաղ պայմաններում `խաղաղության մեջ պահելով մեր երկիրը և ժողովրդին:

                                                                    

Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն տիկին Ջհանգիրյանը.

<<Մեզ համար հայոց բանակը ազգային հպարտություն է, իսկ հակառակորդի համար զսպվածության և զգոնության մղող հզոր գործուն, որի ուժի ու մարտունակության շնորհիվ տարիներ շարունակ պահպանվում է այնքան փխրուն խաղաղությունը>>:

                          

Մեր բանակը իր էության մեջ հազարավոր տարիների հպարտանալու արժանի պատմություն ունի ամբարած`սկսած մեր նախահայր Հայկից,շարունակած Տիգրան Մեծով, Մամիկոնյան տոհմի սպարապետներով, Բագրատունիներով, մինչև Սարդարապատ, Բրանդենբուրգյան դարպասների մոտ <<Քոչարի>> պարած թամանցիներով, մինչև Շուշի ու Քարվաճառ ազատագրած մերօրյա հերոսներով:

                                                

Բոլորս հպարտությամբ ենք արտասանում. <<Մեր անունն է հայկական բանակ>>:

Միջոցառման մասնակիցները ներկայացել էին որպես հայ զինվորներ`իրենց համազգեստով, աննկարագրելի լուրջ, զգոն ու հայրենիքը պաշտպանելու, զինվոր անդամագրվելու պատրաստակամությամբ:

              

Մեր բանակը չկազմավորվեց բարձրագոչ ճառերով. լուռ, համեստությամբ ամեն զինվոր իր գործն արեց, իր արյունից ու քրտինքից ներարկեց հողին, իսկ արդյունքը եղավ ազատագրված Արցախը:

 

 

Пока нет комментариев

Добавить комментарий

  • Լրահոս