Ինֆորմատիկա առարկայի ուսուցումը օրեցօր ընդլայնվում է` նվաճելով նոր հորիզոններ: Ինֆորմատիկա առարկայի ուսուցչուհու` Ս.Ալեքսանյանի և 10 4 դաս./դասղեկ` Ս.Հակոբյան/ աշակերտների այցը DigitecExpo ցուցահանդես պատահական չէր. թվային աշխարհի ձեռքբերումները և ռոբոտաշինությունը միշտ էլ հետաքրքրել են մեր աշակերտներին ,զարգացրել ճարտարագիտական մտածելակերպը,նպաստել մասնագիտական կողմնորոշմանը:
Ցուցադրված տաղավարների բազմազանությունը փաստում է, որ մեր երկիրը միշտ զբաղեցրել է առաջատար դիրք բարձր տեխնոլոգիաների հետազոտության,մշակումների և արտադրության ոլորտում: