Ջուրը` կյանքի աղբյուր

image (8)

 

Ուսուցիչներ Թամազյանը,Միրզոյանը,Սմբատյանը  ջրի համաշխարհային օրվան նվիրված

լսարանին ներկայացրին   ջրի ֆիզիկական,քիմիական արտասովոր  հատկությունները,կենսաբանական նշանակությունը,նրա կարևորությունն և գաղտնիքները:

Ջուրը կյանքի  հիմքն է. և´ կյանք է տալիս,և´ կարող է այն վերցնել:

Խոսվեց ջրի հիշողության մասին,ներկայացվեցին կատարված  փորձերի արդյունքները.ջուրը հիշում ու տպավորում է ցանկացած ազդեցություն,գրանցում այն ամենը,ինչ տեղի է ունենում շրջակա միջավայրում:Ջուրը կատարում է ինֆորմացիոն հաղորդչի դեր:

Ջրին տրված է ինքնամաքրման հատկություն:Դա ագրեգատային վիճակի փոփոխության հետևանք է:Որպես ամփոփում նշվեց,որ մարդու կողմից  ջրի աղտոտության արագությունը գերազանցում է  նրա ինքնամաքրման արագությանը,որի հետևանքով էլ խախտվում է  բնության օրինաչափությունը:

Մենք բնության մի մասնիկն ենք,պահպանենք մայր բնությունը`   մարդկությանը փրկելով բազում աղետներից…

image (4)

image (5)

image (7)

  • Լրահոս