Արցախյան գոյամարտը պոեզիայի էջերում

image (3)

93 դասարանը հյուրընկալում էր լրագրող,հրապարակախոս Լևոն Ազրոյանին:Աշակերտները իրենց այդքա՜ն  հետաքրքրող հարցերը պիտի ուղղեին մի մարդու,ով իր իրապատում գրքերում պատմում է հայկական  քաղաքացիական ավիացիայի` երկաթե  թռչուններով դեպի պատերազմի դաշտ սլացող այն արծիվ օդաչուների մասին,ովքեր Արցախյան հաղթանակի կերտողներից մեկ են:

Հանդիպումը այն եզակի դեպքերից է,երբ ուրախության,հպարտության և ափսոսանքի զգացուները ծնվում են միաժամանակ,ու հենց այդ ապրումների հանգամանքում ամբողջացավ Արցախյան գոյամարտի հերոս օդաչուների կերպարը:

Աշակերտները նորից զգացին պատերազմի հրեշավոր լինելը,սակայն մի բան անհերքելի է.մեր կռիվը արդար էր,հողի տերը մենք ենք,ու դրա զորությունն է մեր երակներում:

Այսուհետ  Լևոն Ազրոյանը 93 դասարանը աշակերտների մտերիմն  է ու ավագ ընկերը:

image (3)

image (2)

image

  • Լրահոս