Օզոնային շերտի պահպանության միջազգային օր

image
1987թվականին Կանադայում մի շարք երկրներ ստորագրեցին <<Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին >> Մոնրեալի արձանագրությունը.այդ օրը ՄԱԿ-ի կողմից որոշում կայացվեց սեպտեմբերի 16-ը հռչակել Օզոնի շերտի պահպանության միջազգային օր: Այս տարի նշվում է օզոնային շերտի պահպանության գործընթացի 30-րդ տարին: Հայաստանը 1999 թվականից մասնակից է միջազգային այդ գործընթացին:Այսօր Հայաստանում ընթանում է օզոնային շերտի քայքայմանը նպաստող հիդրոքլորֆտորածխածինների փոխարինման գործընթացը:
Կ.Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցում բնագետների նախաձեռնությամբ նշվեց այդ օրը: 10-րդ և 11-րդ դասարանների կենսաքիմիա հոսքի աշակերտները մի քանի լեզուներով պատմում էին օզոնային շերտի կառուցվածքի, դերի, վնասման ուղիների, հետևանքների և վերացման հնարավորությունների մասին: Ներկայացվեց օզոնային շերտի ներկա իրավիճակը .այն բարվոք վիճակում չէ և կարող է հանգեցնել վերարտադրողական նվազման և գենետիկական ձևափոխությունների:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է նպաստել օզոնային շերտի պահպանությանը` ստանձնելով համապատասխան պարտավորություններ:

image (2)

image (4)

image (3)

image (1)

  • Լրահոս