Սեպտեմբերի 18-ին շատ երկրներում նշվում է Ջրի մոնիտորինգի համաշխարհային օրը

image
Մարդը գլոբալ համակարգի մի մասն է,բայց նա հասցրել է ազդել կենսոլորտի բոլոր բաղադրամասերի վրա`ամենուրեք թողնելով անդառնալի հետևանքներ, դրանով իսկ կասկածի տակ դնելով իր գոյության պահպանման ապագան: Միակողմանի երթևեկության նման մարդու ներգործությունները հազարամյակների ընթացքում ուղղված է եղել միայն իր սեփական կարիքների բավարարմանն ու բարեկեցության ապահովմանն`անտեսելով կամ չհասկանալով բնության հավասարակշռման,ինքնավերարտադրության պահպանման անհրաժեշտությանը: Այսպես, համաշխարհային հասարակության զարգացման նոր ռազմավարությունում որպես կարևոր բաղադրիչ հանդես եկավ շրջակա միջավայրի փոփոխությունների և դրանց համատեքստում հասարակական կյանքի կազմակերպման համար մոնիթորինգային միասնական համակարգի անհրաժեշտությունը:Այդ համակարգում Շրջակա միջավայրի գլոբալ մոնիտորինգի համակարգ (ՇՄԳՄՀ) ջուր ծրագիրն իրականացնում է քաղցրահամ ջրերի որակի գլոբալ գնահատումը, ստուգում քաղցրահամ ջրերի էկոհամակարգի վիճակը:Քաղցրահամ ջրերի աղտոտվածության գնահատումն առավել դժվար է իրականացնել զարգացող երկրներում: Այս ծրագրի տվյալներն ամփոփվում և գործողությունները համակարգվում են Կանադայի Բարլինգտոն քաղաքում:

  • Լրահոս