Սորոբանը` ուղեղի մարզիչ

image (1)

Սորոբանը  /счетная доска/  բանավոր հաշվի յուրահատուկ մեթոդ է ` երեխայի ինտելեկտուալ և մտավոր ընդունակությունների զարգացման համար: Նրա հիմքում ընկած է  հաշվի ճապոնական սիստեմը абак- ի վրա:

Մարդու ուղեղը հզոր է յուրաքանչյուր հաշվիչ մեքենայից.նա ունի յուրահատուկ հատկություն` փոխվել, վերակազմակերպվել և կատարելագործվել: Մարդու ուղեղը  բաղկացած է աջ ու ձախ կիսագնդերից,որոնցից մեկը լինում է դոմինանտ: Ձախը ապահովում է  տրամաբանական  դատողություն ը` <<տեխնո>> կոնցետրացիան, հիշողությունը, ինտելեկտը, իսկ աջ կիսագունդը ` <<հումանիտարը>>, ապահովում է ստեղծագործական միտքը, էմոցիաները, ինտուիցիան: Եթե 2 կիսագնդերը աշխատեն միասին, ապա կունենան զարգացման մեծ հնարավորություն:

Վայրկյանների ընթացքում հնարավոր չէ եռանիշ կամ քառանիշ թվերի գումարումը կամ տարբերությունը բանավոր որոշել,սակայն պարզվում է` այստեղ մեզ օգնության են գալիս մեր ձեռքերի 10 մատները: Սորոբանի ուսուցման մեթոդիկան թույլ է տալիս  միաժամանակ զարգացնել 2 կիսագնդերը: Այդ բոլոր ընդունակությունները երեխային անհրաժեշտ է ոչ միայն ուսման մեջ,այլ նաև կյանքում:

Սորոբանի նպատակն է `

  1. բարձր մտավոր ընդունակությունների զարգացում

2.մտավոր պոտենցիալի  հայտնաբերում և զարգացում

3.կոնցետրացիայի ուժեղացում

4.հիշողության զարգացում

5.ուշադրության կոնցենտրացիայի  բարձրացում

6.երևակայության զարգացում

7.ինքնագնահատականի բարձրացում և ինքնավստահության ավելացում

  • Լրահոս