Լավ իմունիտետը՝ամուր առողջության գրավական

image (2)

Մարտի 1-ը աշխարհում նշվում է  որպես իմունիտետի համաշխարհային օր:Օրվա ընտրությունը պատահական չէ.չէ՞որ իմունիտետի հետ կապված խնդիրները սրվում են հենց գարնան սկիզբին:

Նպատակն է աշխարհի բնակչությանը տեղեկացնել իմունային համակարգի նշանակության,գործունեության  և այն բարելավելու միջոցների մասին:

Առողջ ապրելակերպի հետ կապված ցանկացած գործոն դրական է ազդում մեր իմունային համակարգի վրա `այն դարձնելով էլ ավելի դիմացկուն:Մեր առողջության հիմքն են հանդիսանում այնպիսի սովորական գործոններ,ինչպիսիք են առողջ քունը և առողջ ապրելակերպը:

Իմունիտետի համաշխարհային օրը ևս մեկ հնարավորություն է շեշտելու առողջ ապրելակերպի կարևորությունը. առողջ իմունիտետը թույլ է տալիս խուսափել մի շարք հիվանդություններից ,ապրել առողջ և լիարժեք կյանքով:

  • Լրահոս