Պարը կամուրջ է մարդկանց միջև, կամուրջ երկրի ու երկնքի միջև…

image (3)

Պարի միջազգային օրվան ընդառաջ աշակերտական խորհուրդը  կազմակերպել էր «Պարը մեր սրտերում» խորագրով միջոցառում: Տոնը միջազգային է, հետևաբար պատահան չէր ցուցադրվող պարերի ժանրային բազմազանությունը: Տարբեր երկրների ազգային պարերի գեղեցիկ և ամենակարևորը ոգեշնչված կատարումները՝ ռուսական, վրացական, հունական, բուլղարական, համեմված էին  լատինոամերիկյան ջերմ ու եռանդուն պարեղանակներով`իսպանական պասադոբլ, կուբայական Չա-չա-չա և սալսա, զգացմունքային և էներգետիկ սամբա և ռումբա, ժամանակակից ջայվ:

Վերջին հաշվով պարը ի զորու է մարմնավորել մեր ամենավերացական մտքերը, այն կարող է բացահայտել այն, ինչը չենք կարող տեսնել, ինչը չենք կարող անվանել:

Միջոցառման ընթացքում նաև ներկայացվեց պարի ստեղծման պատմությունը, բացահայտվեցին հայկական ազգային պարի ակունքներն ու ազգային առանձնահատկությունները, իսկ եզրափակեց միջոցառումը հայկական սիտառուչ «Բերդ» պարը:

image (6)

image (5)

image (4)

  • Լրահոս