Ազգային երաժշտության ունկնդրումներ

image

Դասական երաժշտությունը, հատկապես ազգային երաժշտությունը իր խորը ազդեցությունն է ունենում անհատի զարգացման ու հոգևոր աշխարհի ձևավորման գործընթացքում:

Երաժշտությունը սնում է հոգին, իսկ կոմիտասյան երաժշտությունը վեհացնում է այն, մաքրագործում ու պայծառացնում:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողգործիքների նվագախմբի կոմիտասյան մշակումները, նաև Սայաթ-Նովայի տաղերն Ա. Բաբաջանյան համերգասրահում ունկնդրելու հրաշալի հնարավորությունն էր ընձեռնված դեմիրճյանական տասներորդ և տասնմեկերորդ դասարանցի սաներին: Հայ հնագույն նվագարանների`սրինգի, քանոնի, քամանչայի, թառի, դուդուկի հնչյունները ջերմությամբ ու լուսավոր էներգիայով լցրեցին երիտասարդ հանդիսատեսի հոգին: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանի դուդուկի «Անտառային ձայներ» կատարման մոգական ուժն անկրկնելի էր:

Անշուշտ, ազգային երգ-երաժշտության այսպիսի ունկնդրումները ոգին ու միտքը հարստացնելու լավագույն  միջոցներն են,  դրանք նպաստում են և հզոր խթան հանդիսանում դպրոցականների շրջանում գեղագիտական ճաշակ ձևավորելուն ու զարգացնելուն:

 

image (2)

image (1)

 

 

 

 

  • Լրահոս