«Մեծ լռությունը» ՝ մեծ լռությամբ

102B1343-690B-4FDE-9B11-F3D0970C3D8E

«Մեծ լռությունը» ՝ մեծ լռությամբ
Ուսումնական պլանը հստակ սահմանում է միջնակարգ կրթության բովանդակային կառուցվածքը,ուսումնական առարկաներին հատկացվող ժամաքանակը,պարապմունքների ժամկետները,սովորողների արձակուրդները։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան ավագ դպրոցը աշնանային արձակուրդը «դարձրեց ուսումնական բաղադրիչ» ու մեկտեղեց հայ գրականության և հայոց պատմության դասերը։
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրընկալեց դպրոցի ողջ կոլեկտիվին՝ դիտելու Պերճ Զեյթունցյանի «Մեծ լռություն» պիեսը։
Դրամայի բեմադրիչն է ռեժիսոր Արմեն Խանդիկյանը։
Հեղինակը ժամանակակից հայ արձակի լավագույն դեմքերից մեկն է։
Նրա ՝ թատրոն ստեղծելու փորձը վարակիչ ու ոգևորող է,ուղենիշ՝ հետագա սերունդների համար։
Պիեսը նվիրված է հայ մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի վերջին շրջանին,սակայն զուգահեռ ներկայացվում են Ռուբեն Սևակի ու Կոմիտասի կյանքի վերջին անցքերը,քանի որ նրանք Չանղըրի աքսորում միասին են եղել,միասին են եղել մեծ լռությունից ։Երկար ձգվում էր աքսորի ճամփան Պոլսից մինչև Չանղըրը։ Անատոլիայի խորքում գտնվող այս քաղաքը պիտի շատերի գերեզմանը դառնար։ Բայց մինչ այդ թուրքական բանտում միայն հայ լինելու համար լցված են մարդիկ, որոնց միակ մեղքը հայ լինելն է. այստեղ են բժիշկ ու փաստաբան,թիթեղագործ ու մաքսանենգ…
Առայժմ պիտի ձգվի տառապանքի ուղին.վերջն անխուսափելի է, բայց հիմա հարկ է,որ ձգվի։Եվ մենակ Աստված գիտի,թե ինչ հրեշավոր նպատակ կար նրանց տեղի հայ ընտանքների վրա բաժանելու որոշման մեջ։
Վարուժանի «Հացին երգի»երկունքը հենց այստեղ է՝աքսորում՝Իսկուհի մայրիկի տանը։Այս երկունքից սարսափած է Կոմիտասը,որի համար արդեն սուտ են և՛ երգերը,և՛ բանստեղծությունները,սուտ է ու սխալ իրականությունը,իսկ անորոշ ապագայի համար ու թուրք խանութպանների համար սուտ է ու անիմաստ փրկագինը,որը գրոշներով վճարում է Իսկուհի մայրիկը Վարուժանի քերթվածքները փրկելու համար։
Մշակութային դաստիարակությունը սկսվում է դպրոցից,բարձրացնենք ազգային մշակույթի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը ու մշակույթի միջոցով իրականացնենք ազգային կրթություն։

48B7699F-F6D5-488B-A7D3-EE16A8C8BF84

  • Լրահոս