Հենրիկ Մալյան — 90

malyan<<Հուսով եմ, որ ինչ-որ հեռատես, արտակարգ տեսողություն  ունեցող մի անձնավորություն իմ ֆիլմերից որևէ դրվագում ընկալեց, հասկացավ, զգաց ինձ, ուրեմն մեր հոգու զրույցը տեղի ունեցավ արդեն, ուրեմն ես կինոյի միջոցով հաղորդակցվեցի մեկ ուրիշի հետ, ուրեմն ես ստեղծագործեցի, կիսվեցի, ճանաչեցի ու շնորհակալ եմ մեծն կինոարվեստի այդ մեծության համար, ծանոթություն մեկ, ընդամենը իմ մեկ կինոդիտողի հետ>>:  Հ. Մալյան

Իսահակյանի  անվ. գրադարանում կազմակերպվեց մեծանուն ռեժիսյորի, սցենարիստի, թատրոնի ղեկավարի, պետական բազմաթիվ   մրցանակների  դափնեկիր  Հ. Մալյանի հուշ-երեկոն:Սեպտեմբերի  30-ին նա կդառնար  90 տարեկան: Հավաքվել էին նրա մտերիմները, ուսանողները, դերասանները  ,մշակույթի     բնագավառի մարդիկ: Հուրախություն մեզ՝  մեր դպրոցի  աշակերտներնել   էլ  էին մասնակցում:Մտերիմները անվերջ  պատմում  էին  հուշեր   Մալյանի կյանքից: Դահլիճի  պատերից  փակցված  էին   Մալյանի լուսանկարները  ,նա   ժպտում էր բոլորին  , իսկ  աչքերը  ասում  էին . <<Ոչինչ,ոչ ինչ    չհասցրի    անել>> : Իսկ  նա եկավ մեր   մանկության  տարիներից՝ բերելով Գիքորի  վշտալի   պատմությունը , եկավ որպեսզի , նվագախմբի տղաների  հետ   կատարի  ու  նվագի, եռանկյունու  դարբինների   ջերմությունն  ու   ընկերությունը   չափանիշ  դարձնի  յուրաքանչյուրիս  համար,  նա կրում էր   իր մեջ   նահապետի   հոգու  անկոտրում   ուժը,  նա  հպարտ էր    մեր  սարերի պես, իսկ նրան  ընդամենը    կտոր   մը     երկինք  էր  պետք  ,  որպեսզի  կինոյից   թատերական մարդը   վերադառնար    կրկին   թատրոն    ու   ստեղծեր  իր կինոդերասանի    թատրոնը  ՝    նոր   ոճաբանությամբ:

Բոլորը  տպավորված  էին  , իսկ  մեր  սաները՝  հուզված: Երկար  ժամանակ  ոչ  ոք  չէր  խոսում, ուսուցիչներն  էլ   չէին  ուզում  նրանց կտրել  կինոյի աշխարհից,  երբ  վերադարձան  դպրոց,  աշակերտները    խնդրեցին   տնօրենին   դպրոցում  անցկացնել   Մալյանի  կինոնկարների  դիտում   և  քննարկում:  Առաջարկությունը  ընդունվեց սիրով.միգուցե  հենց   այդ   կինոների  ցուցադրմումը  և   քննարկումը  ծնի   մի նոր Մալյանի:

  • Լրահոս