Անկախության օրը դպրոցում սեպտեմբերի -21

imgp05211

Հայաստանի Երրորդ Հանրապետության տոնի առթիվ կարգախոս ընտրվեց  Վազգե

ն Ա. Կաթողիկոսի  ուղերձը  համայն հայությանը. <<Անկախության ճանապարհով հասնել ազատագրված հայ ոգեկանության նոր բարձունքների>>:

Աշակերտների համոզմամբ ազգային պետության հավերժության գաղափարախոսության իրեղեն գործիքը անկախությունն է ,որը էլ ծնում է ունեցածդ պաշտպանելու գիտություն: Դպրոցում թևածում էր անկախության, հավիտենության և ուժեղ պետություն  ունենալու գաղափարը: Արժևորվեց Հայաստանի անցած դժվարին ճանապարհը, ներկան, ապագայի նկատմամբ մեր ակնկալիքները, մեր ժողովրդի զոհաբերությամբ, ուխտասիրությամբ և խիզախությամբ ձեռք բերած անկախությունը, որն էլ յուրաքանչյուր հայի համար անգնահատելի է:

Որպես ամփոփում աշակերտները միաձայն կրկնում էին.

-Մեզանից յուրաքանչյուրն է կրում պատասխանատվություն երկրի  անկախության համար:

  • Լրահոս