Հայացք դեպի ապագան

image (26)

Մայիսի 26-ի այգաբացը ազդարարեց հանրապետության ավագ դպրոցներում Վերջին դասը:Դպրոցական կյանքին հրաժեշտ  տալուց առաջ շրջանավարտները լուռ խոնարհվեցին ապրիլի 2-5-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների  ժամանակ նահատակված հայորդիների հիշատակի առջև:Ոգեկոչվեց նրանց հիշատակը,և հայ ժողովրդի  բացառիկ միասնությունն ու կամքը արձագանքեցին դպրոցի յուրաքանչյուր անկյունում:Հայ մարդուն բնորոշ հոգեկերտվածքով  շրջանավարտները երդվեցին վառ պահել հայի անկոտրում  ոգին և հայկական ինքնությունը ` ավելի ուժեղ երկիր դառնալով երիտասարդների միասնականությունը գործնականում ցուցադրել ոչ միայն պատերազմական ժամանակներում,այլև խաղաղ պայմաններում:Դպրոցի տնօրինությունն ու մանկավարժները անթաքույց հպարտությամբ շրջանավարտներին մաղթեցին արժանապատվության բարձր զգացումով  մտնել նոր կյանք ու բարձր պահել նախնյաց պատիվը:

Դպրոցում ձևավորվող քաղաքացիական գիտակցությունը  հայրենիքի հանդեպ տածած սիրո խոսուն վկայությունն  է:

image (2)

image

 

  • Լրահոս