Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ

image (2)

Շառլոտենբուրգ թաղամասում   95 տարի առաջ հնչած դարակազմիկ կրակոցը <<հնչեց>> դպրոցում, ու բացվեց դպրոցի դահլիճի վարագույրը:

Բարձրդասարանցիները ներկայացնում էին Պ. Զեյթունցյանի <<Ոտքի′, դատարանն է գալիս>> պիեսը: Նեմեսիս գործողության ազատամարտիկը հնչեցնում էր հայ ժողովրդի արդարության պահանջը, իսկ օտարազգի երդվյալ ատենակալները փորձում էին պահպանել չեզոքություն արդարացի վճիռ կայացնելու համար:

Այնքան բնական ու գեղեցիկ էր աշակերտների խաղը, որ ներկաներին թվում էր, թե նրանք ոչ թե խաղում, այլ փաստում էին հայ ժողովրդի հաղթանակը: Իսկ թերևս ամենատպավորիչը մեր հերոս նահատակների <<ներկայությունն էր>> որ լուռ աղաղակում էին. << Մեկուկես միլիոն անմեղ զոհերի արյունը հատուցում է պահանջում>>: Փակվեց վարագույրը:

Յուրաքանչյուր ազգի ապագան իր մատաղ սերնդի ձեռքում է:

Փա′ռք մեր անցյալի հերոսներին, փա′ռք մեր ժամանակի`իրենց կյանքը ազգին նվիրող մեր մատաղ սերնդին, որ մեր նորագույն պատմության կրողն են:

Հայ ազգը իր հարատև գոյության համար պարտական է պատմությանը ձեռնոց նետած ճշմարիտ առաջնորդներին: Նրանց առաքելությունը նման է խենթության, քանզի հուսաբեկության պահին նրանք հանդգնում են հավատալ հաղթանակին և պարտադրում այդ հավատը յուրայիններին, իսկ ինքնազոհություն գործելով`նրանք ստիպում են բոլորին հավատալ, որ չկա հայի համար ավելի թանկ բան,քան հայրենիքը:

image

image (1)

FotorCreated

dgrhh

  • Լրահոս