Լեգենդար հրամանատարը մեր դպրոցում

image (5)

Հայրենիք,լեզու,բանակ.սրանք են մեր ժողովրդի հարատևման խորհրդանիշները:Դպրոցը տոնում է  հայոց բանակի ստեղծման 25-ամյակը ` գիտակցելով,որ սա ոչ միայն բանակում ծառայողների,այլև համայն հայության տոնն է:

Դպրոցը հյուրընկալեց Արցախի հերոս լեգենդար Կոմանդոսին /Արկադի Տեր-Թադևոսյան/:

Հրամանատարը  կիսվեց պատերազմի և բանակի ստեղծման հիշողություններով,ներկայացրեց հայոց բանակի անցած ուղին,ոգեկոչեց մեր հերոսներին:

Մեծ էր երեխաների ոգևորությունը,նրանց հայացքներում այն բազմաթիվ ինչերն ու ինչուներն էին ,որոնք կարող էին տրվել պատերազմում և Շուշիի ազատագրումը նաև իրենով պայմանավորված հերոսին:

Խոսեցին զինվորացու տղաները ` համոզված,որ ժողովրդի անվտանգության գրավականը հզոր բանակ ունենալն է,երդվեցին  զորավիգ լինել  բանակին,

գլուխ  խոնարհեցին անմահների հիշատակի առջև:

Այսօրվա հանդիպումը այլևս չմոռացվող արիության դաս էր:

image (6)

  • Լրահոս