
1940-1945 և 1951-1955 թվականներին Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել Ուինսթոն Չերչիլն, ով աշխարհի ամենաճանաչված և հմուտ քաղաքական գործիչներից է։ 1946թ․ մարտի 5-ին ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆուլթոն քաղաքի Վեստմինստերյան քոլեջում Ուինսթոն Չերչիլն իր ելույթով ցնցեց ողջ աշխարհը: «Երկաթե վարագույր» արտահայտության հեղինակը ամերիկյան փոքր քաղաքում իր ճառով սկիզբ դրեց պատմական դարաշրջանին, որն ավելի ուշ անվանեցին «սառը պատերազմ»։ […]