Ուինսթոն Չերչիլի քաղաքական հայացքներն ու գործունեությունը

447169E4-9785-4A10-9D96-D8A31462CB00

1940-1945 և 1951-1955 թվականներին Մեծ Բրիտանիայի վարչապետն է եղել Ուինսթոն Չերչիլն, ով աշխարհի ամենաճանաչված և հմուտ քաղաքական գործիչներից է։ 1946թ․ մարտի 5-ին ԱՄՆ Միսսուրի նահանգի Ֆուլթոն քաղաքի Վեստմինստերյան քոլեջում Ուինսթոն Չերչիլն իր ելույթով ցնցեց ողջ աշխարհը: «Երկաթե վարագույր» արտահայտության հեղինակը ամերիկյան փոքր քաղաքում իր ճառով սկիզբ դրեց պատմական դարաշրջանին, որն ավելի ուշ անվանեցին «սառը պատերազմ»։
Չերչիլը ծնվել է 1874թ․ նոյեմբերի 30-ին Բլենհեյմ պալատում։ 1895 փետրվարի 2-ին նա ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում, նույն այդ տարում էլ նա կրում է երկու ծանր կորուստ՝ մահանում են նրա հայրը և սիրելի դայակը։ Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր։
1895թ․ մեկնում է Կուբա, որպես «Daily Graphic» թերթի զինվորական թղթակից: 1904թ. մայիսի 4-ին կարիերիստական նկատառումներով նա տեղափոխվում է Լիբերալների կուսակցություն և միայն 20 տարի անց վերադառնում հարազատ Պահպանողական կուսակցություն և այնտեղ մնում մինչև կյանքի վերջ: 1910թ․ դառնում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը։ 1911թ․ նշանակվում է ծովակալության առաջին լորդի պաշտոնում։ Չերչիլի իրականացրած միջոցառումներն անգնահատելի են բրիտանական ռազմական ուժերի և նավատորմի մոդեռնիզացան տեսանկյունից։
Երիտասարդ տարիքում Չերչիլն ինքնամոռաց սիրահարվում է ամերիկացի սկսնակ դերասանուհի Էթել Բերիմորին,ում ուշադրությանը չի արժանանում ։ Շուտով սիրահարվում է բարձրաստիճան պաշտոնյայի դուստր Փամելա Փլովդենին, ով կրկին մերժում է իրեն։ 1908թ․ նա ծանոթանում է 22–ամյա Քլեմենթին Հոզերի հետ, ով հետագայում դառնում է նրա կինը։

  • Լրահոս