Այսօր 139 ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվել էին Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետ՝ ունկնդրելու բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի դասախոսությունը՝ նվիրված Ավ. Իսահակյանի պոեզիային։

Օդը լցված էր իսահակյանական սիրով. հուզում, ցասում, հպարտություն, սեր…սեր բառի ամենալայն իմաստով, և դա փոխանցվում էր աշակերտներին Մուրադյանին հատուկ տաղանդով։ Ասելիքը շատ էր, անհատնում, հիշողությունները՝ անգնահատելի գոհարներ։ Չէ՞ որ նրան բախտ է վիճակվել քայլել այնպիսի մեծերի կողքին, որոնք եղել են Վարպետի մտերիմները։

  • Լրահոս