Ադոլֆ Հիտլեր, Իոսիֆ Ստալին (հոգեվերլուծական ակնարկ)

43BACB47-6896-430F-A57A-DBD009785E2E

Ադոլֆ Հիտլերի և Իոսիֆ Ստալինի` 20-րդ դարի նշանավոր բռնապետերի կերպարային առանձնահատկություններին բազմակողմանի ծանոթանալու համար հիմնաքարային են ոչ միայն առկա փաստական տվյալներն ու ժամանակակիցների հուշերը, այլև նշանավոր հոգեվերլուծաբանների կողմից իրականացված ուսումնասիրությունները: Բռնապետերի կերպարի բացահայտմանն են ուղղված Հոգեսոցիալական զարգացման տեսության հիմնադիր Էրիկ Էրիքսոնի և նեոֆրեյդիզմի հիմնադիր Էրիխ Ֆրոմմի հետազոտությունները:
Ադոլֆ Հիտլեր` մարդ, ով միլիոնավոր գերմանացիների հույսն ու հավատն էր և միաժամանակ մի ամբողջ ազգի և համայն մարդկության ողբերգության պատճառը: Մարդ, ով 20-րդ դարի մեկ այլ բռնապետ Ստալինի հետ միասին ամենախոշոր պատերազմը սանձազերծեց: Եվ, վերջապես, մարդ, ով Օսվենցիմի, Մայդանեկի, Տրեբլինկայի և բազմաթիվ համակենտրոնացման ճամբարների գազախցիկներում միլիոնավոր հրեաների մահվան հրամանն արձակեց:Հիտլերը, հանրության շրջանում իր աճող հեղինակության հետ մեկտեղ, ծրագրում էր ուժով վերցնել իշխանությունը: Հիտլերը սիրում էր կրկնել .« Իմ միակ կինը Գերմանիան է»: Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվում են որոշակի դրվագներ, որոնք փաստում եմ Հիտլերի` անձի նույնականացման մեխանիզմների թերզարգացվածության, խեղաթյուրված «Ես» հայեցակարգի, նեկրոֆիլիայի դրսևորումների մասին:
Իոսիֆ Վեսարիոնովիչ Ջուղաշվիլու կամ Իոսիֆ Ստալինի կառավարման շրջանում խորհրդային Կարմիր ռեպրեսիվ ապարատը հասավ իր գագաթնակետին: Մարդ, ում կառավարման շրջանում արդեն իսկ ամբողջ թափով գործում էին ԽՍՀՄ մահվան համակենտրոնացման ճամբարները կամ Գուլագները, որոնք փակվեցին 1953 թվականին՝ նրա մահվանից հետո միայն: Եվ, վերջապես, մարդ, ով համաձայնության եկավ 20-րդ դարի մեկ այլ սարսափի՝ Հիտլերի հետ եվրոպական աշխարհամասը կիսելու և Երկրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու համար:

  • Լրահոս