Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

17616328-AF7D-4DB6-815F-CD3F98CAE52D

Սիրելի՜ դեմիրճյանականներ,
Դպրոցի կեսդարյա պատմությունը գործունեության ամփոփում է՝ կրթօջախի նվաճումները արձանագրելու և ապագա ծրագրերը նախանշելու տեսանկյունից:Դպրոցը ,անկախ առկա խնդիրներից,սփռում է լույս դեպի գիտելիքը՝ դառնալով ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական աջակիցը,իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն:

Սիրելի՜ սաներ,
Նոր գիտելիքի և կրթության ձգտումը մեզանում վերածվել է ազգային բնավորության,արմատավորենք հարգանքը դպրոցի և ուսուցչի նկատմամբ:Ուսման բարձր առաջադիմությամբ ու հաջողություններով դուք ևս մեկ քայլով ամրապնդում եք մեր բարեկեցիկ վաղվա օրը:

Հարգելի՜ ծնողներ,
Սատարեք կրթության ու գիտելիքի վրա հիմնված հասարակության կայացմանը:Աստծո օրհնությամբ հաջողություններով առատ լինի 2019 թվականը,և ձեռքբերումներով զարդարվի մեր սիրեցյալ զավակների ուսումնառությունը.մեր միակամությունը գործի հաջողության երաշխիքն է:

Հարգելի՜ գործընկերներ,
Այսօր դուք եք կրթում Հայաստանի Հանրապետության նոր սերնդի քաղաքացիներին,որոնց վիճակված է լինել մեր ժողովրդավարության նվաճումների ու ձեռքբերումների,ինչպես նաև ազգային ու համամարդկային արժեքների կրողը:
Թող 2019թվականը արգասավոր լինի առատ վաստակով՝ հանուն մեր հայրենիքի զորացման և մեր ժովովրդի առաջընթացի:

Շնորհավոր 2019թ.բարի տարի բոլորիս:Հույսով ուրախանանք,բարին խորհենք,ապրենք համերաշխ:

Հարգանքներով՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ139 ավագ դպրոցի տնօրեն Կլարա Ջհանգիրյան

  • Լրահոս