Սեպտեմբերի 18-ը Աստղագիտության օր

Безымянный коллаж (1)

Սեպտեմբերի 18-ը Աստղագիտության օրն էր: Այդ օրը դպրոցում որոշվեց նշել ոչ սովորական ձևով:
Պատրաստվեց ստենդ, որի աջ մասում տեղեկություններ էին
Բյուրականի աստղադիտարանի ,Վիկտոր Համբարձումյանի,
աստղադիտակների , գալակտիկաների, նրանց կառուցվածքի
և մութ նյութի մասին,իսկ ձախ մասում՝տեղեկություններ ժայռապատկերների , Քարահունջի , Տաթևի սյուն-գավազանի մասին: Օգոստոսի 11-ին` Նավասարդի օրը, գիշերով դիտվեց Օրոնի (Հայկի) գոտու 3 պայծառ աստղերի համընկ- նումը Տաթևի գավազանի հետ (ներկայացված է նկարը ): Այդ երևույթը նկատի ունենալով՝ կազմակերպվեց փոքրիկ խաղ-միջոցառում . աստղերի համընկման պահին անհայտ քաղաքակրթության ներկայացուցիչները փորձում են կապի մեջ մտնել Երկիր մոլորակի հետ և ուղերձ հղում նամակների տեսքով: Նամակները հանձնվեցին 10-րդ դասարանցիներին: Նրանք պետք է վերծանեին նամակները և գտնեին գաղտնագրված աստղի անունը: Կից ներկայացված էր նաև վերծանման բանալին: Միջոռացառումը հաջողվեց , աշակերտները սիրով մասնակցեցին և պարգևատրվեցին քաղցրավենիքով:

Безымянный коллаж (2)

  • Լրահոս