Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին մարդաշատ էր. աշնանային ծառատունկը կենտրոնացել էր նորաբաց այգում: Դպրոցը, կարևորելով մայրաքաղաքի կանաչ գոտիների ավելացմանն ուղղված քաղաքականությունը, ակտիվ մասնակցություն ունեցավ:
Մանկավարժները տնկում էին փոքրիկ շիվեր, սիրով ու հոգատարությամբ ջրում, պահպանում յուրաքանչյուր նորատունկ` անվանելով իր ծառը. չէ որ յուրաքանչյուր ծառի շնորհիվ մի քիչ ավելի մաքուր կդառնա մեր քաղաքը: