Վերջին զանգի ղողանջներով ազդարարվեցին դպրոցական ոսկեծամ հեքիաթի ավարտը և երիտասարդական կյանքի ավարտը: Անցյալում մնացած հուշերը արթնացան, ու դպրոցական երկար ճանապարհը մի վայրկյանում վերածվեց քաղցր երազի:
Ժպիտներ, բարեմաղթանքներ, ծաղիկներ…
Հրաժեշտը արտաքուստ ուրախ էր, ներքուստ` տխուր: Դպրոցի բակում հավաքվածները վստահ են` կրթօջախի գիտության ջահը դեռ երկար տարիներ կփոխանցվի սերնդեսերունդ, ու հարազատ դպրոցը նորից ու նորից կհպարտանա իր շնորհալի սաների հաջողություններով:
Վաղվա օրը այսօրվա մեր շրջանավարտներինն է. իրենց համար կարևոր այդ օրը նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին երկրի պետական սահմանը պաշտպանող իրենց հայրենակցին` եղբորը:
2016թ. մայիսի 27. դպրոցական կյանքի ավարտ. նոր երազանքների սկիզբ:
Ճախրեք ձեր երազների թևերով, սիրելի’ շրջանավարտներ: Դպրոցը բոլորիրդ մաղթում է հաջողություն: