<<Մեսրոպյան ուղղագրություն կամ գիրը մեր տարագիր>>

Capturetre4t

<<Մեսրոպյան ուղղագրություն կամ գիրը մեր տարագիր>> խորագիրն էր կրում փետրվարի 23-ի ուսուցչի ակումբը: Ակումբի բանախոսն էր հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ց. Մխիթարյանը:

1922թ. մարտի 4-ը արևելահայության համար դարձավ ճակատագրական.Լենինի կարգադրությամբ հռչակվեց մի դեկրետ՝ըստ որի մեսրոպյան ուղղագրությունը համարվեց <<հնացած>>, և գործածության մեջ դրվեց Մ.Աբեղյանի կողմից մշակված նոր ուղղագրությունը, որը հսկայական անջրպետ առաջացրեց հայության երկու հատվածների միջև:

Խորհրդային Միությունը իր առջև գերխնդիր էր դրել`ձուլել ԽՍՀՄ-ում ապրող բոլոր ազգերին, իսկ դրա համար անհրաժեշտ էր անցյալ, պատմություն և մշակույթ ունեցող ժողովուրդներին զրկել սեփական գրից ու այբուբենից: Շատ ժողովուրդների պարտադրվեց լատինատառ գիրը,իսկ մենք, շնորհիվ Մ.Աբեղյանի,կարողացանք պահպանել մեսրոպյան գիրը. ընտրեցինք չարյաց փոքրագույնը՝ ուղղագրական <<բարե>>փոխությունը:

Մեկ-միասնական ուղղագրության հարցը այսօր ավելի քան արդիական է, այն քննարկվում է ամենատարբեր և ամենաբարձր ատյաններում: Մեսրոպյան ուղղագրությանը վերադառնալը պիտի ազգային միասնության հիմքը դառնա:

  • Լրահոս