Տոնածառի զարդարումը` հավերժական ավանդույթ

image (5)

Յուրաքանչյուր ուսումնական հաստատության ղեկավարի առաքելությունն է ուսումնական գործընթացը  դարձնել  դյուրին և հաճելի:

2015 դեկտեմբերի 25-ին աշակերտները սպասում էին անհամբեր:Պատճառը ոչ միայն կիսամյակային գրավորների առատությունն էր կամ ձմեռային արձակուրդների մեկնարկը,այլև  նախօրոք հայտարաված  այլընտրանքային տոնածառերի մրցույթը:Յուրաքանչյուր դասարան պետք է ներկայացներ  իր երևակայության   տոնածառը ` նոր մտահղացմամբ, նոր ոճով և նոր լուծումներով:

Առավել դժվար էր ժյուրիի անդամների գործը:Իրոք,յուրաքանչյուր տոնածառ ինքնատիպ էր,արդիական,նորաոճ:Այստեղ տեղին է նշել,որ երեխաների երևակայությունը սահմաններ չի ճանաչում:Բոլորն էլ շատ գեղեցիկ էին,սակայն նախապատվությունը տրվեց

81 դասարանի  աշակերտների պատրաստած  տոնածառին,այն իր տեսակով  և հնարքային մտահղացմամբ առանձնահատուկ էր:Բոլորի  դեմքին կար ժպիտ,իսկ այդ ժպիտը   նորից ու նորից  բոլորիս պատմում էր ամանորյա հրաշքի մասին:

Վարակիչ էր երեխաների ոգևորությունը:Սկսվեց ստեղծագործական  պրպտումների մի նոր շրջան մեթոդմիավորումների,փոխտնօրենների և տնօրենի համար.եթե աշակերտները կարողացան ստեղծել այլընտրանքային տոնածառ,միթե մանկավարժները չեն կարող:

Դեկտեմբերի 28-ին կայացավ  տոնածառերի մրցույթը:Այստեղից հետևություն.եթե ստեղծագործում են աշակերտները,ուրեմն նրանց կրթողն ու դաստիարակողը նույնքան  ստեղծագործ են:

image (6) image (12) image (11)

  • Լրահոս