Պոեզիան` հոգևոր արժեք

image (4)

Պոեզիայի միջազգային օրը` մարտի 21-ը,արդեն դարձել է դեմիրճյանականների ամենասպասված միջոցառումներից մեկը:

Պոեզիան միավորում է բոլորին,պահանջում սիրել մարդուն,հայրենիքը,հավատալ վաղվա օրվան,պայքարել  հայրենիքի լավ օրվա համար:

Դպրոցը,կարևորելով օրվա խորհուրդն ու նշանակությունը,հյուրընկալեց  Երևանի Նոր Նորք  համայնքի կենտրոնական գրադարանի մշակույթի բաժնի վարիչ  բանաստեղծուհի  Աստղիկ Սահինյանին:Նպատակն էր ժամանակակից գրողի ձայնը լսելի դարձնել դպրոցում:

Բանաստեղծուհին կարդաց իր հեղինակած բանաստեղծությունները.կիսվեց աշակերտների հետ,խոսեց իր ամենամեծ  սիրո` հայրենիքի մասին:Կայացավ  երկխոսություն  բանաստեղծուհու և մատաղ սերնդի միջև:

Պոեզիան հոգևոր արժեք է,այն պետք է ուղղակի զգալ:

  • Լրահոս