Պատուհանի մոտ

82253687_1605242339642041_6075369924685987840_n

Նա ինչպես պատկերացներ, թե ավտոբուսի ու տրամվայի պատուհանից երևացող երևանյան լուսամուտները կարող են վազել, ու ինքն այդպես էլ չի կարողանա տեսնել պատուհաններից անդին եղած հրաշքը քաղաքային կյանքի:
Իր տանը իր պատուհանը ընկերն էլ լեռների ու դաշտի . ուրիշ բան չկար, որ տեսներ. հետո՝ տասնամյակներ անց, երբ նույն քաղաքի տներից մեկի պատուհանն իրենը դարձավ, ծերացող կինն զգաց, ցավեցնելու չափ զգաց կորցրած իրական հեքիաթը, զգաց շոշափելի, որն, ավաղ, էլ իրենը չէր:
Իսկ քաղաքի պատուհանն արդեն այլ հեքիաթ էր սկսել, սկսել էր ցրել մշուշը դիմացի վարագուրածածկ պատուհանների, ուր ամեն Աստծո օր խեղդվող ու ծովացող երջանկության պատմություններ են ծորում կնոջ մտքում, ու դրանցից ոչ մեկը իրական չէր :
Երեկ ճկված, կոտրված մի պատուհան հրաժեշտ տվեց շենքին ու իր հետ տարավ քանի՜ պատմություն, քանի՜ երազ՝ ապակուն թրթռուն ճակատահետքով, ու ադամանդե արցունքահետքով, մի քանի սերնդի սպասումներով ու վերջին բնակչուհու խաղացկուն ու հետաքրքրասեր հայացքի ամփոփագրով:
Իսկ թե լիներ, այնպես լիներ, ետ քաշվեին բոլոր վարագույրները, բացվեին պատուհանները աշխարհի դեմ, ու հորդեր հեքիաթը մանկաժպիտ աղջկա:

210F0500-B6E7-4E2D-97FC-AC2536FA38C9

Պատուհանիս տակ սուլում է նորից
Խենթ, խելառ քամին:
Պատուհանիս տակ երգեր է հյուսում
Քո սիրո մասին:
Ապակիներն են զրնգում վախից
Խենթ, խելառ քամու,
Պատուհանիս տակ երգում է քամին
Հուշերիս մասին:

Պատուհանիս տակ ոռնում է նորից
Խենթ, խելառ քամին:
Տերեվն է պոկում դողդոջ ծառերից,
Թախիծ է ներկում,
Արցունք է բերում
Վառվող այտերիս:
… Պատուհանիս տակ, տաք արցունքներով,
Զուսպ թնկթնկում է այս տխուր քամին….

Ռութ

  • Լրահոս