Շնորհավորական ուղերձ

136AAC81-4A22-49F8-A4A7-D36FD4A382B2

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը ջերմորեն շնորհավորում է բոլոր կանանց Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։
Հայոց ընտանիքի զորությունն ու ամրությունը,մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունն ու մեր ժողովրդի ազգային դիմագիծը պահպանում եք դուք,սիրելի՜ կանայք։
Գարնանային ուրախ տրամադրությունը,կանացի հմայքն ու ժպիտը թող անպակաս լինեն ձեզնից։
Մեր դժվարին պատմության քառուղիներում հայ մայրերը օրհնյալ ջանք ու իրենց համար ամենաթանկն են զոհաբերել հանուն հայ ժողովրդի բարօրության։
Հերոսածի՜ն մայրեր,մեր խոնարհումը ձեզ ,Աստված լուսավորություն տա ձեր ընտանիքներին։

  • Լրահոս