ՄՈԼՈՐԱԿԻ ՕՐԸ

image (3)

Բնագիտական միջոցառում

Վերջին տարիներին հաճախակի են դառել ջրհեղեղները, փոթորիկները, հրդեհները: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ այս երևույթները կլիմայի փոփոխփության կամ գլոբալ /համամոլորակային/ տաքացման  նշաններ են: Այդ փոփոխությունները տեղի են ունենում այն դեպքում, երբ խախտվում է երկրի մթնոլորտի և մակերևույթի կողմից կլանված և անդրադարձված արեգակնային էներգիայի ընդհանուր հաշվեկշիռը: Պատճառը ջերմոցային գազերի շատացումն է: Գլոբալ տաքացման արդյունքում արդեն  կրճատվել են ձյան ծածկույթի և երկրի ցամաքային  սառույցների զանգվածն ու մակերեսը, որոշ մասերում նկատվում են վարարումներ,հաճախացել են հրդեհները, ծովի մակարդակը բարձրացել է 17սմ-ով  և այլն: Կլիմայի սպասվող փոփոխության պայմաններում կանխատեսվում է ժանդախտի համաճարակի հնարավորություն,մալարիայի և խոլերայի համաճարակային վիճակ:Այսօր լայն տարածում է գտել ջերմոցային գազերի նվազեցման գործընթացը,ինչպես նաև էկոլոգիական <<ոտնահետքի>> փոքրացումը:

image

  • Լրահոս