Միջդասարանային բնագիտական վիկտորինա

image (2)

Բնագիտական մեթոդմիավորման ապրիլյան օրերը ամփոփվեց միջդասարանային բնագիտական վիկտորինայով: Վիկտորինային նախորդող երկու շաբաթում 81 և 82 դասարանների աշակերտները  գարնանային մեղվաընտանիքի նման ժրաջան աշխատում էին`կրկնում հին նյութը, օգտվում համացանցից, հարցնում տան մեծերին,  մի խոսքով պատրաստվում էին բնագիտության բոլոր առարկաներից `ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, առաջադրված 60 հարցերին:  Հարցերը տրամաբանական էին,արտահայտում էին միջառարկայական կապերը: Մասնակից թիմերը կրում էին  Բազե և Առյուծ անունները: Բուռն ու հետաքրքիր պայքարը ավարտվեց  Բազե թիմի հաղթանակով: Ներկաներին զարմացրեց երեխաների հստակ և կոնկրետ պատասխանները : Այս առումով հանդիսատեսի հատուկ ուշադրությանն  արժանացավ  81 –դասարանի աշակերտ Գևորգ Ասրյանը:

 

image

image (3)

image (1)

image (4)

  • Լրահոս