Մանկավարժական խորհրդի առցանց առաջին նիստ

84E6FAD0-81D9-448D-84C8-70163F43C8D4

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան հ 139 ավագ դպրոցը տեղեկացնում է`2020թ.մարտի 19-ին տեղի ունեցավ դպրոցի մանկավարժական խորհրդի առցանց առաջին նիստը`Zoom առցանց հարթակով։ /Նիստին մասնակցում էին դպրոցի բոլոր ուսուցիչները,և նիստն անցավ առանց տեխնիկական խափանումների/:
Օրակարգում`1.Երկրում արտակարգ դրություն հայտարարելու կառավարության որոշման և դրա հետ կապված ուսումնական հաստատությունների գործունեության դադարեցման մասին։
2.Հեռավար հարթակների օգտագործման հնարավորության մասին։
3.Դպրոցի աշակերտների հետ առցանց ուսումնառություն իրականացնելու մասին։
Արտահայտվեցին դպրոցի բոլոր ուսուցիչները։Մարտի 17-ից սկսած դպրոցի աշակերտների 90%-ը առցանց համակարգով ստացել է իրենց առաջադրանքները` ըստ դասացուցակի և առարկայական թեմատիկ պլանավորման։
Ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Կ. Ջհանգիրյանը։Ներկայացրեց հեռավար ուսուցման զարգացման համար ԿԳԱՍ նախարարության կողմից կազմակերպված դասընթացը ու հորդորեց ուսուցիչներին ակտիվորեն մասնակցել դասընթացին ուսուցումը բովանդակային դարձնելու համար։Ուսուցիչները,ովքեր ամեն օր ջանասիրաբար կազմում են իրենց հարթակներում առցանց դասեր,կարող են ներգրավվել այդ ծրագրերում։
Որոշեցին`1.Շարունակել առցանց ուսուցումը դպրոցի աշակերտների հետ։
2.Կազմակերպել ամենօրյա ռեժիմով հանդիպումներ նույն հարթակով ու ձևաչափով։
3.Հայտագրվել ԿԳՍՄ նախարարության կողմից կազմակերպված դասընթացին։
Նիստի նախագահ` Կ.Ջհանգիրյան
Քարտուղար` Հ.Հեբոյան

2952D9C7-5C0E-4679-8937-8AF1A6D2D2EA

9EED0842-94FE-41F0-B740-184CE2A61D67

684FEF15-CF00-4A5D-8614-599571F0551F

C5F92CCB-258C-4CB8-BEDE-5170AF1C2CC6

FB32C3C6-96F3-4AD6-880D-CC5F72B80768

5211513D-07F6-4772-B498-8367A5F89E8D

A51A502E-E169-455C-A878-A513A209DD07

8758E7B1-1264-4EB5-BAC9-7F19483429C6

482A4CD8-5635-4057-AF53-0D5790DF5ECF

  • Լրահոս