«Ճանճերի տերը»՝ ամսվա ընթերցվող գիրք

image

Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:

Դպրոցում ամենամսյա ավանդույթ դարձած գրքի ընթերցանությունն ու քննարկումը այս ամիս ինքնատիպ ձևով ընթացավ: Անգլիացի արդի խոշորագույն արձակագրի՝ Վիլիամ Գոլդինգի լավագույն ստեղծագործությունը՝ «Ճանճերի տերը», ընտրված էր որպես այս ամսվա գիրք, որ պիտի ընթերցեր ամբողջ դպրոցը: Համաշխարհային ճանաչում գտած ստեղծագործության 1990 թվականի էկրանավորված տարբերակը ցուցադրվեց 9-րդ և 10-րդ դասարանցիների համար, այնուհետև յուրաքանչյուր դասարանում սկսվեցին հետաքրքիր և ակտիվ քննարկումները:

Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի կողմից խորը փիլիսոփայական ընդհանրացում է ստացել, և դպրոցականների համար այն դարձավ տարօրինակ, սարսափելի և անսահման գայթակղիչ մի գիրք… Դարձավ փիլիսոփայական մի առակ, որը ցույց է տալիս, թե ինչ է լինելու մարդկության հետ, որը մոռացել է սիրո և բարության մասին: Գիրքը ընթերցողին հիշեցնում է աշխարհի ինչքան փխրուն  լինել:

Աշխարհը մեր մեծ ու փոքրիկ տունն է, որն ունի հոգատարության ու խնամքի կարիք:

 

  • Լրահոս