Ճանապարհ ժամանակի միջով

image-6

Դպրոցը  սեպտեմբերի 1-ին հաճելի անակնկալ մատուցեց  տասներորդցիներին՝ յուրովի շնորհավորելով նրանց մուտքը նոր կրթօջախ…

Ճանչողական դասի նպատակը  կրթության դերի վերարժևորման փորձն էր, փաստվեց, որ գիտության, կրթության ու մարդկության առաջընթացի ճանապարհը հարթվել է տքնանքով, և կրթությունը իրականում անհատնում տքնանքի տևական ընթացք է:

Դասը մատուցվեց << Գիտելիքի օր>> և <<Ճանապարհ ժամանակի միջով>> խորագրերով: Ամփոփ ցույց տրվեց գիտության ու դպրության անցած ուղին՝ սկսած անտիկ աշխարհից: Ճանապարհը մի փոքր կանգ առավ միջնադարում, կտրեց-անցավ լուսավորության  ու վերածննդի ժամանակաշրջանը և հասավ նոր ժամանակներ…  Þեշտվեցին գիտության նվաճումները . կարմիր թելի պես  ձգվեց հորդոր՝ ուղղված աշակերտներին. պետք է սովորել և պետք չէ վախենալ դժվարություններից  ու  սխալվելուց: Այնուհետև վերևից իջավ կրթության` դպրոցի  ընտրած սիմվոլը՝ մանչուկը՝ գլխավերևում պահած Երկիր մոլորակը :

Դասը  ամփոփեց   դպրոցի տնօրեն տիկին Ջհանգիրյանը՝ հույս հայտնելով , որ  դպրոցի սաները  արժանի հետևորդները կլինեն գիտության ջահակիրների ու նվիրյալների…

 

 

  • Լրահոս